Ռուսաստանը մտավախություն ունի, որ եվրաինտեգրման գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի երկինքը փակվի ռուսական թռիչքների համար: Մոսկովյան մտահոգությունն այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում բարձրաձայնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Իսկ ո՞ւր են գնալու ավիափոխադրողները, հարցնում է Ռուսաստանի փոխվարչապետը: Նրա կանխատեսմամբ՝ կխաթարվի նաև Թբիլիսիով բեռնափոխադրումը:
Եվրամիությունում ու Եվրասիական տնտեսական միությունում միաժամանակ չես կարող լինել նորից, շեշտել է պաշտոնյան: Պնդել է՝ ԵՄ հետ մերձեցման քայլերը բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա: Նրա կանխատեսմամբ՝ առևտրաշրջանառությունը կնվազի: Օվերչուկն ասել է, թե եվրաինտեգրման քայլերի պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր է դարձել:
Մոսկվայի մտավախություններին Երևանից մշտապես պատասխանել են՝ ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ նույնպես մասնակցում էր այս ֆորումին, ռուս պաշտոնյայի մտահոգությունները փարատեց՝ եվրաինտեգրման ցանկությունը չի ազդում ռուս գործարարների գործունեության վրա, ռուսական բիզնեսը, կապիտալը ՀՀ-ում շարունակում է գործել հարմարավետ միջավայրում:
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5
Մոսկվան մտավախություն ունի, որ եվրաինտեգրումը կարող է փակել Հայաստանի երկինքը ռուսական թռիչքների համար