Պաշտոնական Բրյուսելը գնահատում է Ադրբեջանի «կարևոր դերը» Իրանից օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների տարհանման գործում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ պաշտոնյաները քննարկել են իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակը, ընդգծել են հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Պաշտոնական Բրյուսելը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 8-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է