Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում գտնվող ուսումնական կենտրոնի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս զինվորականներ են զոհվել, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
Այսօր ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտնել էին իրանցի երեք բարձրաստիճան հրամանատարների սպանության մասին, որոնց Իսրայելի բանակը թիրախավորել է Թեհրանի հարավային Ղոմում։
Ըստ իսրայելական կողմի հաղորդագրության՝ կործանիչների հարվածների հետևանքով սպանվածներից մեկը Սաիդ Իզադին է, որը պատասխանատու էր պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորման հետ համակարգման համար: