Մատչելիության հղումներ

Իսրայելի ու Իրանի փոխադարձ հարվածները շարունակվել են


Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ անցած գիշեր հարվածել են Իրանի միջուկային հետազոտական կենտրոնին և թիրախային հարձակումներով սպանել երեք բարձրաստիճան իրանցի հրամանատարների, միաժամանակ ընդգծելով, որ պատրաստվում են պատերազմի հնարավոր երկարաձգմանը։

AP գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ Իսրայելի նպատակն, ըստ ամենայնի, Սպահանի լեռան մոտ տարածքում գտնվող ցենտրիֆուգների արտադրության երկու կայանները թիրախավորել էր:

Սա Սպահանի վրա երկրորդ հարձակումն էր․ Իսրայելի առաջին օդային հարվածները հենց այս տարածքի վրա էին` Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակի շրջանակներում։

Սպահանի նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ակբար Սալեհին հաստատել է, որ Իսրայելի հարվածները վնաս են հասցրել օբյեկտին, բայց ասել է, որ մարդկային զոհեր չեն եղել:

Իրանն իր հերթին դրոնների և հրթիռների նոր խմբաքանակ է արձակել Իսրայելի ուղղությամբ, սակայն էական վնասների մասին չի հաղորդվել, Իսրայելի իշխանությունները պնդում են, որ «փոքրիկ արկերը» մեծամասամբ չեզոքացրել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG